Մեր մասին
Մեր ընկերությունը շուրջ 25 տարի մասնագիտացած է նկարչական պարագաների մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում և առաջարկում է նկարիչների, ճարտարապետների, դիզայներների համար անհրաժեշտ նկարչական պարագաների լայն տեսականի: Հանդիսանալով եվրոպական և ռուսական մի շարք ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ մեր ընկերությունը կարևորում է ներմուծվող ապրանքների որակը:
Մեզ ընտրում եմ, որպեսզի տեսնեն, փորձեն և գնահատեն նոր նկարչական պարագաները: Մենք անընդհատ շփվում ենք նկարիչների հետ և գիտենք, թե ինչ է անհրաժեշտ նկարչին: Շնորհիվ լայն տեսականու մեր խանութը հարմար է թե սկսնակ նկարչի և թե փորձառու վարպետների համար:
Մենք միշտ ձգտում ենք կատարելագործվել և ներդրում ունենալ հայ գեղանկարչական արվեստի զարգացման գործում: Մեր ընկերությունը հայկական մեծ գեղանկարչական աշխարհի մի մասնիկն է, ուստի փորձում ենք մեր աշխատանքը կատարել պրոֆեսիոնալ մակարդակով: